-
24.05.2017|
19:03
Թուրքիայի զարգացման ու կրթության նախարարություններում և Անկարայի քաղաքապետարանում գյուլենական աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել։
-
24.05.2017|
19:02
ԱՄՆ բյուջեում արտաքին հատկացումները և օգնությունը զգալիորեն կրճատելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Կոնգրեսում սառն են ընդունել նաև հանրապետականները: Սենատոր Լինդսի Գրեհեմը ասել է, որ եթե իրականացվի այդ բյուջեն, «մենք ստիպված կնահանջենք աշխարհում և շատ մարդկանց ռիսկի տակ կդնենք»:
-
24.05.2017|
19:01
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին, ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
24.05.2017|
18:57
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կազան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
-
24.05.2017|
18:12
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը:
-
24.05.2017|
17:13
Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն:
-
24.05.2017|
17:12
Թուրքիայի պաշտոնատար անձինք նոր մեղադրանքներ են առաջադրել ԱՄՆ հասցեին՝ իրենց ավտոկրատ նախագահին սեփական հավատարմությունը ևս մեկ անգամ ապացուցելու համար՝ այսպես է POLITICO-ի թղթակից Նախալ Տուսին բացատրում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու Թուրքիայի որոշումը։
-
24.05.2017|
17:11
Մայիսի 25-ին Երևան կժամանի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի պատվիրակությունը: Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները:
-
24.05.2017|
17:11
Եվրամիությունը ցավակցում է Մեծ Բրիտանիային՝ Մանչեստրում 22 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ և մտադիր է պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը՝ ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունում:
-
24.05.2017|
17:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ժամանել է Վատիկան` Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպելու նպատակով, հայտնում է CNN-ը: